ՇՊՀ-ի գիտական խորհուրդն ընտրեց հոգաբարձուների խորհրդի 6 անդամներին

Հունվարի 18-ին Շիրակի պետական համալսարանում կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը։ Օրակարգում ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդում կառուցվածքային ստորաբաժանումներից (ֆակուլտետներ, քոլեջ, ավագ դպրոց) առաջադրված թեկնածուների  ընտրությունն էր։

Շիրակի մայր բուհի կանոնադրության համաձայն՝ համալսարանի ֆակուլտետային խորհուրդները հոգաբարձուների խորհրդի անդամության երեքական թեկնածու էին առաջադրել իրենց պրոֆեսորադասախոսական կազմերից՝ ՇՊՀ-ի գիտական խորհրդում ընտրությանը մասնակցելու համար։ ՇՊՀ-ի ավագ դպրոցի և քոլեջի մանկավարժական խորհուրդերն ընտրությանը մասնակցելու համար առաջադրել էին իրենց ուսուցչական կազմերից երկուական թեկնածու։

Գիտական խորհիդի 40 անդամներից նիստին ներկա էին 36-ը։ Կայացած փակ գաղտնի քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքեցին և ընտրվեցին հոգաբարձուների խորհրդի 6 անդամներ․

Լուսինե Գևորգյան — մանկավարժության ֆակուլտետ

Սոնա Մովսիսյան — հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետ

Վարդան Մանուկյան — բնագիտամաթեմատիկական ֆակուլտետ

Աշխեն Տոնոյան — սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետ

Ինեսա Մուրադյան — ՇՊՀ-ի ավագ դպրոց

Վահագն Հովհաննիսյան — ՇՊՀ-ի քոլեջ:

Հիշեցնենք, որ հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է ՇՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի, սովորողների, հիմնադրի և լիազոր մարմնի ներկայացուցիչներից։ ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը 24 է։ Պրոֆեսորադասախոսական և ուսուցչական կազմերից ընտրված հոգաբարձուների խորհրդի անդամները կազմում են ընդհանուր թվի 25 տոկոսը։