ՇՊՀ ռեկտորի ԺՊ Ե. Սերոբյանի ուղերձը Հայոց բանակի օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի երրորդ հանրապետության ամենամեծ ձեռքբերումը 1992-ին Հայոց բանակի ստեղծումն էր: Մեր բանակը կոփվեց պատերազմի թոհուբուհում: Մեր երկրի անվտանգության կուռ երաշխիքը նաև մեր զգայարանի ամենանուրբ ու զգայուն լարն է: Յուրաքանչյուր հայի համար չկա ավելի մեծ արժեք, քան զենքը ձեռքին իր օջախն ու հայրենիքը պաշտպանող հայ երիտասարդը: Հայոց բանակի արի արծիվներից շատերի սխրանքն առիթ էր վերաարաժևորելու մեր պատմությունն ու արժեհամակարգը: Մենք պարտավոր ենք դառնալ ավելի հզոր, միասնական և սահմանել ոչ թե ազգ-բանակ կոնցեպտ, այլ կենսակերպ: Մեր 29-ամյա բանակն այսօր վերակազմավորման նոր փուլ է թևակոխել, նաև մեր յուրաքանչյուրիս անդուլ աշխատանքի ու ներդրումի շնորհիվ ունենալու ենք ավելի՛ հզոր, ավելի՛ կազմակերպված բանակ և տարածաշրջանում պարտադրելու ենք այդքան բաղձալի խաղաղությունը:

ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ