ՇՊՀ-ում հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագրեր հանձնվեցին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը հունիսի 24-ից հուլիսի 12-ը կազմակերպել է վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:

Հուլիսի 13-ին 90-ժամյա դասընթացի մասնակիցները վկայականներ ստացան, որը նրանց իրավունք է տալիս մասնակցել հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր պաշտոնի հավակնորդների հավաստագրման քննություններին: