ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՇՊՀ առկա, հեռակա համակարգի բակալավրի և մագստրոսի կրթական ծրագրերում ուսումնառող հարգելի՛ ուսանողներ,

 

ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի թիվ 1183-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում  ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու» կարգի 2.1 կետի համաձայն՝

«Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրում է յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված ուսանողի միջին որակական գնահատականի (ՄՈԳ) նվազագույն շեմը հաղթահարած  և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված`  Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող հետևյալ խմբերին`

ա) մինչև 5 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին`  ուսման վճարի 50 տոկոսի չափով.

բ) 5-10 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին`  ուսման վճարի 60 տոկոսի չափով.

գ) 10-15 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին`  ուսման վճարի 70 տոկոսի չափով.

դ) 15-20 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին`  ուսման վճարի 80 տոկոսի չափով.

ե) 20-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին`  ուսման վճարի 100 տոկոսի չափով:»:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի թիվ 50-Ն որոշման մեջ կատարվել է փոփոխություն. 2020 թվականին ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծություն է  սահմանվել`  28.00 միավորը (2019 թվականի  30.00 միավորի փոխարեն):

Իսկ նույն կարգի 2.5 կետը սահմանում  .

«Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքներում, ինչպես նաև Տավուշի մարզի Բերդի համայնքում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես բնակվող ու տվյալ համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունն ավարտած և Հայաստանի Հանրապետության պետական կամ հավատարմագրված ոչ պետական բուհերի համապատասխան ուսուցման ձևերով (առկա, հեռակա) բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով (այդ թվում՝ անընդհատ ու ինտեգրացված կրթական ծրագրերով) ուսանողների հետևյալ խմբերին՝

1) մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով գերազանց առաջադիմություն ունեցողներինուսման վճարի 60 տոկոսի չափով.

2) անկախ առաջադիմությունից՝ ուսման վճարի 30 տոկոսի չափով:»:

Վերոնշյալ կարգավիճակ ունեցող ուսանողները  իրենց կարգավիճակը հաստատող փաստաթղերը  (տեղեկանքները)՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենի հետ միասին կարող ենք ներկայացնել համապատասխան ֆակուլտետի դեկանատ մինչև ս/թ-ի հոկտեմբերի 10-ը ներառյալ:

Սահմանված ժամկետից ուշ ներկայացված փաստաթղթերը չեն դիտարկվի:

 

Վերոնշյալ փոխհատուցման հետ կապված հարցերի դեպքում կարող եք դիմել համապատասխան ֆակուլտետի դեկանատներին կամ ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի աշխատակիցներին: