Հայտարարություն

Սիրելի՛ ուսանողներ, ՇՊՀ ուսանողական խորհուրդն անում է հետևյալ հայտարարությունը.

Քանի որ եղել են դեպքեր, երբ ուսանողներն ուսանողական կառույցների անվանումների նմանության պատճառով շփոթում են դրանք, ապա ցանկանում ենք ևս մեկ անգամ տեղեկացնել, որ ուսանողական խորհրդի գործունեությունը էապես տարբերվում է «ուսանողական խորհրդարանից»։

Ուսանողական խորհուրդը գործում է արդեն երկար տարիներ և միշտ պատրաստ է պաշտպանել ուսանողներին, աջակցել նրանց նախաձեռնություններին և կառուցողական գաղափարներին։ Ուսանողական խորհուրդը բուհում միակ ուսանողական կառույցն է, որը մասնակցում է համալսարանի կառավարմանը, ունի պատվիրակներ համալսարանի տարբեր կառուցվածքային ստորաբաժանումներում։ Ուսանողական խորհուրդը չի պատրաստվում խոչընդոտել ուսանողական որևէ այլ խմբի կամ կառույցի աշխատանքին և քաջալերում է բոլոր այն ուսանողներին, որոնք պատրաստ են իրենց ներուժն օգտագործել ի շահ Շիրակի պետական համալսարանի։  

Խնդրում ենք ուշադրություն դարձնել ոչ միայն անվանումներին, այլ նաև լոգոներին։

Դուք ազատ եք Ձեր ընտրության մեջ։    

Հարգանքներով`  ՇՊՀ ՈւԽ նախագահի ԺՊ Ժորա Նիկողոսյան

Հեռ։ +37494679147

E-mail:zhora.nikoghosyan@gmail.com