Ե․ Սերոբյանի ուղերձը գիտելիքի օրվա առթիվ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԳԻՏԵԼԻՔԻ ՈՒ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐ
Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, գիտության և կրթության նվիրյալներ, շնորհավորում եմ սեպտեմբերի 1-ի՝ գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ:
Ուսումնառությունը դժվար բայց և կատարելագործման ամենահաստատուն ուղին է, նոր հորիզոնների ու բարձունքների ուղեգիրը։
Շիրակի մայր բուհն այսօր իր հյուրընկալ հարկի տակ ընդունեց ուսանողական կյանքի առաջին քայլերն անող երիտասարդներին, առանց տոնական հանդիսության, բայց և մեծ սիրով ու ջերմությամբ։
Աշխարհին պատուհասած համավարակի պատճառով սահմանափակումների պարտադրանքը մարտահրավեր է պրպտող մտքի ու կրթական գործընթացի համար: Նոր ուսումնական տարին իր հետ բերում է նոր հնարավորություններ ու ավելի հզոր ապագայի հեռանկարներ, ուստի՝ ընդունելով մարտահրավերը միասին ենք հաղթահարելու գիտելիքահեն ապագայի ճանապարհը:
Ձեզ բարի երթ գիտության, ինքնաճանաչման ու նոր ձեռքբերումների երանելի ուղիով:
ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյան