Հայտարարություն

Հարգելի ուսանողներ,

Հիմք ընդունելով ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրության իրավիճակը և ՀՀ ԿԳՄՍ նախարարի 30․03․2020թ-ի կոչ-հորդորը ՀՀ բուհերի ղեկավարությանը և ուսանողությանը՝ «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը տեղեկացնում է, որ մինչև ապրիլի 14-ը զերծ է մնալու ուսանողների՝ ուսման վարձավճարի պատճառով ուսանողական իրավունքների դադարեցման գործընթացի իրականացումից։

Տեղեկացնենք նաև, որ վարձավճարի մասնակի փոխհատուցման ձևով ուսանողական նպաստների հատկացման համար ներկայացված դիմումները ևս կքննարկվեն ապրիլի 14-ից հետո:

Այս համատեքստում մեր խնդրանքն ենք հղում ձեզ, սիրելի ուսանողներ, ակնկալելով ձեր աջակցությունը այս դժվար ժամանակներում: Կատարելով ձեր վարձավճարի մուծումները

• ԱյԴի բանկ ՓԲԸ Գյումրու մասնաճյուղում՝ 11802024816700,

• Հայէկոնոմբանկ ԲԲԸ Շիրակ մասնաճյուղում՝ 163528999994,

• Հայբիզնեսբանկ ՓԲԸ Գյումրու մասնաճյուղում՝ 1150009745565534,

• Արդշինբանկ ՓԲԸ Գյումրու մասնաճյուղում՝ 247260007999,

• Արդշինբանկ ՓԲԸ Շիրակ մասնաճյուղում՝ 2478928030960000 հաշվեհամարներին՝ դուք կաջակցեք բուհի հետագա բնականոն գործունեությանը: Հորդորում ենք հատկապես ավարտական կուրսերի ուսանողներին կատարել ուսման վարձավճարի մուծումներ՝ խուսափելու համար ֆինանսական պարտավորությունների կատարման հետագա դժվարություններից: