Հայտարարություն

Շիրակի պետական համալսարանի հարգելի´ գործընկերներ և ուսանողներ, ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրության պատճառով ՇՊՀ ուսումնական գործընթացներում կատարվել են հետևյալ փոփոխությունները․

  • հետաձգվել է ս.թ. ապրիլի 1-ից նախատեսված բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման համակարգի 3-րդ կուրսերի պրակտիկան։ Պրակտիկայի մեկնարկի և նոր ժամկետների մասին կլինի առաձին հայտարարություն։ Մինչ այդ շարունակում ենք տեղեկատվական և հաղորդակցման արդի տեխնոլոգիաներով իրականացվող դասապրոցեսը:
  • հեռակա ուսուցման համակարգում առաջինից չորրորդ կուրսերի դասապրոցեսի կազմակերպման ժամանակացույցը ևս ենթարկվել է փոփոխության։ Վերոնշյալ գործընթացի կազմակերպման ժամկետների մասին կլինի առանձին հայտարարություն:

Նորություններին տեղեկանալու համար խնդրում ենք հետևել կայքի և ՇՊՀ-ի սոցիալական ցանցի էջերի թարմացումներին։

Առողջ եղեք: