Հայտարարություն

Ի գիտություն «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամից  և այլ բուհերից հեռացված, ազատված, տեղափոխվող  այն ուսանողներին, ովքեր ցանկանում են ուսումնառությունը շարունակել համալսարանի հեռակա համակարգում համապատասխան կամ հարակից մասնագիտություններով, 2019-2020 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի դիմումները կարող են ներկայացնել մինչև ապրիլի 14-ը՝ դրանք ուղարկելով էլեկտրոնային տարբերակով բուհի էլ.փոստին՝ info@shsu.am, իսկ թղթային տարբերակը՝ փոստային եղանակով 3126, ք. Գյումրի, Պ.Սևակի 4 հասցեով: