ՇՊՀ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԲՆԱԳԻՏԱՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՖԱԿՈԻԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՏԵՂԱԿԱԼՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ղեկավարվելով Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան հիմնադրամի /այսուհետ՝ Հիմնադրամ/ կանոնադրության 55-րդ կետով, Հիմնադրամի «Ֆակուլտետի դեկանի ընտրության» կանոնակարգի 2.1 կետով՝ հայտարարվում է Հիմնադրամի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի տեղակալման մրցույթ:
Հիմնադրամի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկանի պաշտոնում կարող է ընտրվել այն անձը, ով ունի գիտական աստիճան, վերջին տասը տարվա աշխատանքային գործունեության ընթացքում առնվազն երեք տարվա համապատասխան ոլորտի աշխատանքային ստաժ:
Մրցույթի հավակնորդների փաստաթղթերի ընդունման վայրը` Հայաստան-3126, ք. Գյումրի, Պարույր Սևակի 4 հասցեում, 2022 թվականի ապրիլի19-ից ապրիլի 25-ը ներառյալ՝ բոլոր աշխատանքային օրերին`ժամը 12:00-ից մինչև 16:00:
Մրցույթն անցկացվելու է Հայաստան-3126, ք. Գյումրի, Պարույր Սևակի 4 հասցեում, 2022 թվականի մայիսի 12-ին, ժամը 14:00-ին:
Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը պարտավոր է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
ա. ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առաջադրվելու դեպքում՝ նիստի արձանագրության հիման վրա կազմված համապատասխան քաղվածքը և թեկնածուի համաձայնությունը (դիմում-հայտը), իսկ ինքնաառաջադրման դեպքում՝ ռեկտորին հասցեագրված դիմում,
բ. ինքնակենսագրություն, որը պետք է պարունակի թեկնածուի ուսման, աշխատանքային և գիտակրթական գործունեության նկարագիրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն,
գ. վերջին տասը տարվա աշխատանքային գործունեության ընթացքում առնվազն երեք տարվա համապատասխան ոլորտի աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ(եր),
դ. անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը և մեկ լուսանկար 3×4սմ չափսի,
ե. բարձրագույն կրթության դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը,
զ. գիտական աստիճան(ներ)ը հաստատող փաստաթղթերի պատճեն(ներ)ը,
է. գիտական կոչում(ներ)ը հաստատող փաստաթղթերի պատճեն(ներ)ը (առկայության դեպքում),
ը. տպագրված գիտական և մեթոդական աշխատանքների հաստատված ցուցակը,
թ. թեկնածուի գործունեության ծրագիրը, այն է` «Ֆակուլտետի զարգացման հայեցակարգը» (այսուհետ՝ Հայեցակարգ)՝ տպագիր և էլեկտրոնային տարբերակներով (կրիչով)՝ փակ և ստորագրված փաթեթով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո` ռեկտորի կողմից, համապատասխան դիմումների մակագրման ժամանակ,
ժ. պարգևների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ տվյալներ (առկայության դեպքում):
Հիմնադրամի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի բաց մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը (յուրաքանչյուր էջի հետնամասում ստորագրված) հանձնվում է Հիմնադրամի Գիտական քարտուղարին՝ առձեռն կամ ուղարկվում է փոստով: Փոստային առաքման միջոցով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում հանձնված, եթե ստացվել են մինչև փաստաթղթերի ընդունման համար սահմանված վերջնաժամկետը: Փոստային առաքման դեպքում Գիտական քարտուղարը դրանց ստացման մասին գրավոր ծանուցում է հավակնորդին: Փաստաթղթերի առձեռն հանձնման դեպքում Գիտական քարտուղարը հավակնորդին տրամադրում է փաստաթղթերի հանձնումը հավաստող տեղեկանք:
Փաստաթղթերի թերի լինելու դեպքում հավակնորդն այդ մասին տեղեկացվում է նույն պահին և փաստաթղթերը հետ են վերադարձվում նրան: Թերությունները կարող են վերացվել հայտերի ընդունման համար սահմանված ժամկետի ընթացքում:
Դեկանի պաշտոնում ընտրված է համարվում այն թեկնածուն, ով ստացել է գիտական խորհրդի անդամների ձայների կեսից ավելին: Ռեկտորը դեկանի պաշտոնում մրցույթում հաղթած անձի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր` հինգ տարի ժամկետով:
Ուշադրություն. դեկանի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնելը չի երաշխավորում այդ աշխատանքը:
Ընտրության կարգի մասին հավակնորդը կարող է ծանոթանալ ՇՊՀ հիմնադրամի կայք էջում տեղադրված գիտական խորհրդի 2022 թ-ի մարտի 7-ի նիստում հաստատված «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ֆակուլտետի դեկանի ընտրության կանոնակարգից:
Այս հայտարարության հետ կապված տեխնիկական հարցերով կարող եք դիմել Հիմնադրամի Գիտական խորհրդի քարտուղար Կարինե Պետրոսյանին՝ 093965566 հեռախոսահամարով:
ՇՊՀ հիմնադրամ