Մեկնարկել է Ստեֆան Բանախի կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունելությունը

Սիրելի՛ ուսանողներ,

Տեղեկացնում ենք, որ մեկնարկել է Ստեֆան Բանախի կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունելությունը ճարտարագիտության, գյուղատնտեսության, տեխնիկական և բնական գիտությունների բնագավառներում։

Ծրագրի նպատակն է աջակցել զարգացող երկրների սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ ծրագրին մասնակցելու իրավունք ունեցող երկրների քաղաքացիների կրթական մակարդակի և մասնագիտական որակավորումների բարձրացման միջոցով:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2022 թվականի մարտի 31-ն է։ Հայտերն ընդունվում են լեհերեն կամ անգլերեն: Մրցույթի արդյունքները կհրապարակվեն մինչև 2022 թվականի հուլիսի 15-ը:

Կրթաթոշակային ծրագրի և հայտերի ընդունման կարգի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով՝ https://nawa.gov.pl/en/students/foreign-students/the-banach-scholarship-programme/call-for-proposals