«Հին հունական մշակութային ալիքը» ՇՊՀ ուսանողի պատրաստած սեմինարում

ՇՊՀ-ի պատմության 2-րդ կուրսի ուանողուհի Անահիտ Վարագյանը պատմության և իրավագիտության ամբիոնի դասախոս Արթուր Նիկողոսյանի ղեկավարությամբ «Հին հունական մշակութային ալիքը» թեմայով սեմինար անցկացրեց Շիրակի պետական համալսարանում։
Բանախոսն առանձնացրել էր հին հունական մշակույթի տարբեր ժամանակաշրջաններ՝ Մինոսյան, Միկենյան ու Հելլենիստական և ուսումնասիրել յուրաքանչյուր ժամանակաշրջանի կարկառուն դեմքերի՝ Հենրիխ Շլիմանի, Արթուր Էվանսի ու Ալեքսանդր Մակեդոնացու ներդրումը հունական մշակույթի զարգացման և տարածման գործում։
Սեմինարին ներկա էին պատմության և իրավագիտության ամբիոնի ուսանողներն ու դասախոսները։
Զեկուցման ավարտին տեղի ունեցավ քննարկում, Անահիտ Վարագյանը պատասխանեց ներկաներին հուզող հարցերին։