ՇՊՀ-ում վիկտորինա-մրցույթ էր, մրցանակը՝ գրքեր

Փետրվարի 23-ին Շիրակի պետական համալսարանի «Բանականության բանալի» ակումբում ՇՊՀ ՈւԳԸ-ի նախաձեռնությամբ կայացավ վիկտորինա-մրցույթ՝ նվիրված գրքի տոնին։
Վիկտորինան բաղկացած էր երեք փուլից՝ յուրաքանչյուրը տասական հարցից։ Ուսանողներն ունեին 2 օր գրանցվելու համար։ Հարցեր ուղղվեցին ոչ միայն գեղարվեստական, այլև մոտիվացիոն, ֆանտաստիկ և դետեկտիվ գրականությունից։
Մրցույթի գլխավոր մարտահրավերներից մեկը արագությունն էր։ Հարցին պատասխանում էր ամենաարագ կողմնորոշվողը։
16 մասնակիցներից հաղթող ճանաչվեցին երեքը։ Առաջին հորիզոնականը զբաղեցրեց «Անգլերեն լեզու և գրականություն» բաժնի 3-րդ կուրսի ուսանող Աստիկ Գյոդակյանը, երկրորդ հորիզոնականում՝ նույն բաժնի ուսանող Արուսյակ Գյունաշյանն էր, իսկ երրորդ տեղում «Հոգեբանություն» բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհի Հրաչուհի Մարգարյանինն էր։
Հաղթողներին գրքեր շնորհվեցին։