Էլեկտրոնային ձեռնարկի շնորհանդես ՇՊՀ-ում

ՇՊՀ-ում փետրվարի 21-ին կայացավ «Դպրոցական աշխարհագրության էլեկտրոնային ձեռնարկ»-ի շնորհանդեսը։
էլեկտրոնային ձեռնարկը «Աշխարհագրության և սերվիսի» ամբիոնի դոցենտ Արմեն Ներսիսյանի ղեկավարությամբ կազմել էին աշխարհագրության բաժնի ուսանողները, «Աշխարհագրության դասավանդման մեթոդիկա» դասընթացի շրջանակներում։
Շնորհանդեսին ներկա էին ՇՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողները, Շիրակի մարզի դպրոցների աշխարհագրության ուսուցիչներն ու աշակերտները:
Աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Ներսիսյանը Էլեկտրոնային ձեռնարկի բավանդակությունն ու կարևորությունը ներկայացնելիս շեշտեց, որ ձեռնարկն իր բնույթով եզակի է, քանզի համադրվել են առարկայական նոր չափորոշիչներն ու աշխարհագրական հարուստ նյութերը, որի արդյունքում պատրաստվել են թմատիկ տեսահոլովակներ՝ կիրառելով արհեստական բանականության միջոցները հայալեզու բովանդակությամբ։
Ձեռնարկը հանրակրթական դպրոցում աշխարհագրության ուսուցման համար կարող է ծառայել որպես արդյունավետ ուսումնաօժանդակ բազա, որը կմեծացնի ուսուցչի աշխատանքի արդյունավետությունը և կնպաստի սովորողների առարկայական հետաքրքրվածության բարձրացմանը։
Էլեկտրոնային ձեռնարկի շնորհանդեսի ավարտին տեղի ունեցավ քննարկում, Արմեն Ներսիսյանը պատասխանեց ներկաներին հուզող հարցերին:
Ձեռնարկը հասանելի է էլեկտրոնային հարթակում https://drive.google.com/…/1btjcs98NX2snLE…/view