Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

2023 թվականի մարտի 1-ից մինչև ապրիլի 1-ը «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնը շարունակում է դիմումներ ընդունել նախորդ տարվա այն շրջանավարտներից, ովքեր չեն ներկայացել ամփոփիչ ատեստավորման քննություն(յանը)ներին, կամ ստացել են «անբավարար» գնահատական(ներ) և ցանկանում են վերահանձնել 2022-2023 ուսումնական տարվա շրջանավարտների հետ:

 

                                                                                                          ՇՊՀ ՈւԳԿԿ

23 փետրվարի  2023թ.