«Ի՞նչ է սթրեսը և ինչպե՞ս աշխատել սթրեսի հետ» թեմայով սեմինար

Այսօր Շիրակի պետական համալսարանի Հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի դասախոսների և ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ «Ի՞նչ է սթրեսը և ինչպե՞ս աշխատել սթրեսի հետ» թեմայով սեմինար, որի բանախոսն էր հոգեբան, հոգեթերապևտ Հայկ Բաղդյանը։
Հանդիպման ընթացքում բանախոսն անդրադարձավ սթրեսի փուլերին, դրա հաղթահարման ձևերին, հոգեսոմատիկ հիվանդություններին, ներկայացրեց, թե ինչպիսին կլիներ կյանքն առանց սթրեսի և արդյոք ճիշտ է այն պնդումը, որ գրեթե բոլոր հիվանդություններն առաջանում են սթրեսից։ Նա խոսեց նաև սթրեսի հետ կապված այլ թեմաներից և պատասխանեց մասնակիցներին հետաքրքրող հարցերին։
Հ․ Բաղդյանը Հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի գրադարանին նվիրեց իր «Փնտրիր ներսում» հեղինակային գիրքը։