Հանդիպում «Նոր Լույս» ՀԿ-ի հետ

Այսօր ՇՊՀ-ում հյուրընկալել էինք «Նոր Լույս» մենթորինգ կենտրոն երիտասարդների համար ՀԿ-ի ներկայացուցիչներին, ովքեր ուսանողների հետ անցկացրին տեղեկատվական–իրազեկման հանդիպում։

Կենտրոնի ներկայացուցիչները հանդիպման մասնակիցներին ծանոթացրին իրենց կառույցի գործունեությանը, ներկայացրին, թե ինչ է իրենից ներկայացնում կամավորական աշխատանքը, անդրադարձան կամավորական աշխատանքի առավելություններին ու հնարավորություններին։

Հավելենք, որ հանդիպումն իրականացվել է Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի և «Նոր Լույս» մենթորինգ կենտրոն երիտասարդների համար ՀԿ-ի միջև եղած համագործակցության շրջանակներում։