Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ

Հարգելի՛ ուսանողներ,

 

Երկար տարիներ է, ինչ Հայ Կրթական Հիմնարկությունը հովանավորում է Հայաստանում գործող բուհերին՝ հատկացնելով կրթաթոշակ ուսման վարձի տեսքով։ Ձեր բուհում ուսում ստացող բազմաթիվ ուսանողներ ևս տարիներ շարունակ կրթաթոշակ են ստացել և ստանում Հայ Կրթական Հիմնարկությունից։

 

Կրթաթոշակի մասին տեղեկատվությունը ներկայացնում ենք ստորև․

 

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 2024-2025 նոր ուսումանական տարվա համար:

Կրթաթոշակները տրամադրվելու են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի 90%-ի չափով` (ՀԿՀ-ի կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720,000 դրամի շեմը) խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի վճարովի համակարգում 2024 թ-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորող (դիմելու պահին դեռևս դպրոցում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ, մագիստրոսներ:

Կրթաթոշակային ծրագրի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, սիրիահայ և լիբանանահայ ուսանողները, ինչպես նաև  Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողները, որոնց ակադեմիական միջին նիշը առնվազն 15, 3, 7 կամ 75 միավոր է։

Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել կրթաթոշակի առցանց հայտը՝ https://apply.aef.am/

Մրցույթը կանցկացվի մարտի 11-ից մինչև մայիսի 5-ը ներառյալ։

Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել մեր էլ․ հասցեին՝ aef@aef.am, կամ զանգահարել (+374)11 53 14 85 հեռախոսահամարով։

 

Հարգանքներով՝

Հայ կրթական Հիմնարկության թիմ