«Ինչպե՞ս օգտագործել խելքը հաջողության հասնելու համար» թեմայով սեմինար ՇՊՀ-ում

Շիրակի պետական համալսարանի և ԲԻՕՆ ԲԻԶՆԵՍ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ միջև համագործակցությունն սկսվել է 2021 թվականից՝ կնքված հուշագրի համաձայն։ Ստեղծված կապերն ամրապնդելու և հուշագրով նախատեսված գործողությունների իրականացման նպատակով այսօր Շիրակի պետական համալսարանի նիստերի դահլիճում ԲԻՕՆ ԲԻԶՆԵՍ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ տնօրեն Տիգրան Մինասյանն անցկացրեց սեմինար, որի թեման էր «Ինչպե՞ս օգտագործել խելքը հաջողության հասնելու համար»։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները․
  • ովքե՞ր ենք իրականում խելացի մարդիկ,
  • ի՞նչն է հաճախ խանգարում խելացի մարդկանց լինել նաև հաջողակ,
  • որո՞նք են խելացի և հաջողակ մարդկանց վերաբերյալ կարծրատիպային պատկերացումները
  • ինչպե՞ս ճիշտ օգտագործել էմոցիոնալ և ռացիոնալ մտածելակերպերը լավագույն որոշումներ կայացնելու համար։
Ինտերակտիվ միջավայրում անցկացված սեմինարի վերջում ներկաները բանախոսին ուղղեցին բազում հարցեր, որոնց համար ԲԻՕՆ ԲԻԶՆԵՍ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ տնօրենը տվեց սպառիչ և ամփոփ պատասխաններ։