Հանդիպում-քննարկում ՇՊՀ-ի գործատուների հետ

ՇՊՀ-ի «Ուսանողների կարիքների բացահայտման և օժանդակման կարգի» համաձայն յուրաքանչյուր քննաշրջանի ավարտից հետո ուսանողների կարիքների վերհանման և դրանց հնարավոր լուծումների բացահայտման նպատակով իրականացվող այս փուլի վերջին հանդիպումը ՇՊՀ-ի այն գործատուների հետ էր, որտեղ համալսարանի ուսանողները նախորդ կիսամյակում անցկացրել էին իրենց ուսումնական և արտադրական պրակտիկաները։ Հանդիպմանը մասնակցում էին ավելի քան երեսուն գործատու։

ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը, նախ, շնորհակալություն հայտնեց մասնակիցներին իրենց ժամանակը տրամադրելու և հանդիպմանը ներկա գտնվելու համար՝ նշելով, որ համալսարանի ռազմավարական առաջնահերթություններից է գործատուների հետ կապի ամրապնդումն ու ընդլայնումը: Ռեկտոր Ե. Սերոբյանը հավելեց, որ այս հանդիպման հիմնական նպատակը երկխոսությունն է, որի ընթացքում հնարավոր կլինի վերհանել ուսանողների այն ուժեղ և թույլ կողմերը, որոնք բացահայտվել են պրակտիկաների ընթացքում։

Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Նազելի Ավետիսյանը սահիկաշարի միջոցով ծանոթացրեց, թե այս պահին ինչպիսին է գործատուների ներգրավվածությունը ՇՊՀ-ի կառավարման համակարգում, ուսումնական գործընթացում՝ ներկայացնելով գործատուների և ՇՊՀ-ի միջև համագործակցության համար մշակված նոր ձևաչափը։

Համախումբ քննարկման արդյունքում հստակեցվեցին գործատուների առաջարկությունները առանձին մասնագիտությունների ուղղությամբ ուսանողների ձեռքբերած հմտությունների, կարողությունների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը շնորհակալագրեր հանձնեց համալսարանի գործատուներին՝ արդունավետ համագործակցության համար։