ՇՊՀ-ն ներգրավվել է միջազգային վարկանիշավորման համակարգում

Շիրակի պետական համալսարանը, առաջին անգամ ներգրավվելով բուհերի վարկանիշավորման HE Higher Education Ranking կազմակերպության կողմից անցկացված հետազոտությանը, գրավել է 166-րդ բավականին պատվաբեր հորիզոնականը եվրոպական, ասիական ու հետխորհրդային երկրների 303 համալսարանների կազմում:
Այս կարևոր ձեռքբերումը ևս մեկ անգամ փաստում է որակյալ կրթության, նորարարության ու հետազոտությունների և արտաքին համագործակցության, սոցիալական պատասխանատվության ու միջազգայնացման նկատմամբ Շիրակի պետական համալսարանի հանձնառության և իրականացրած հետևողական աշխատանքի մասին:
Շնորհավորում ենք ՇՊՀ-ի բոլոր աշխատակիցներին և ուսանողներին այս հաջողության մեջ ունեցած իրենց ներդրման համար և ցանկանում ենք առաջիկա նորանոր ձեռբերումներ: