Տեղի ունեցավ հերթական գիտական սեմինարը

ՇՊՀ-ի Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետում տեղի ունեցավ հերթական գիտական սեմինարը, որի բանախոսն էր Կենսաբանության և քիմիայի ամբիոնի դոցենտ Նելլի Ադամյանը։
Սեմինարը նվիրված էր Լուիս Քերոլի «Ալիսը Հրաշքների աշխարհում» և «Ալիսը Հայելու աշխարհում» հեքիաթների մանկավարժական մոտեցումների ներկայացմանը, որոնք ուղերձներ էին այն մասին, թե ինչպիսին պետք է լինի երեխայի ուսուցման ու դաստիարակության միջավայրը: Բանախոսը մատնանշեց դրանք՝ վերլուծելով հեքիաթների չափածոներում գաղտնագրված խորհուրդները:
Հանդիպման ավարտին մասնակիցները հանդես եկան չափածոների խորհուրդների իրենց ընկալումների ներկայացմամբ, տեղի ունեցավ ակտիվ քննարկում։