Տեղի ունեցավ գիտական խորհրդի հերթական նիստը

Մարտի 21-ին Շիրակի պետական համալսարանում կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը, որին 33 անդամից մասնակցում էին 27-ը։

Օրակարգային հարցերի շուրջ հաղորդում ներկայացրին Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Ն․ Ավետիսյանը, Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի տնօրեն Լ․ Մարգարյանը և Արտաքին համագործակցության կենտրոնի տնօրեն Հովիկ Մելքոնյանը։ Նրանք ներկայացրին 2022-2023 ուստարվա ընթացքում նշված կենտրոնների կողմից իրականացված գործունեության հաշվետվությունները, որոնք քննարկվեցին և քվեարկության արդյունքում հաստատվեցին։ Հաշվետվությունների հարակից զեկույցը ներկայացրեց Որակի ապահովման բաժնի պետ Գայանե Ավետիսյանը:

Քննարկվեցին և հաստատվեցին նաև ընթացիկ այլ հարցեր։