Տեղեկատվական հանդիպում Գյումրու մասնակցային բյուջետավորման գործընթացի վերաբերյալ

Այսօր Շիրակի պետական համալսարանում Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի միջազգային դրամաշնորհային ծրագրերի պատասխանատու Լենա Մխիթարյանն անցկացրեց տեղեկատվական հանդիպում Գյումրու մասնակցային բյուջետավորման գործընթացի վերաբերյալ։

Բանախոսը ներկայացրեց մասնակցային բյուջետավորման գործընթացի նպատակը, չափորոշիչները, ավագանու կողմից այս նպատակի համար հատկացված գումարի չափը, առաջարկների ներկայացման չափանիշները, մրցույթի անցկացման կարգն ու ժամկետները։

Հանդիպման ավարտին Լ Մխիթարյանը պատասխանեց մասնակիցների հարցերին։