ՇՊՀ-ում շարունակվում է գիտական սեմինարների շարքը 

ՇՊՀ-ում շարունակվում է գիտական սեմինարների շարքը

ՇՊՀ-ի Հասարակական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ հերթական գիտական սեմինարը՝ «Ուղեղի ասիմետրիայի դերը խոսքային խանգարումների դեպքում» թեմայով, որի բանախոսն էր Մանկավարժության ամբիոնի հրավիրյալ դոցենտ Տիգրան Պետրոսյանը։

Սեմինարի ընթացքում բանախոսն անդրադարձավ ուղեղի ֆունկցիոնալ ասիմետրիային և դրա նշանակությանը երեխայի հաղորդակցման զարգացման գործընթացում։ Նշեց հետագա հնարավոր հետազոտական ուղղությունները, որոնք կարող են բացահայտել գլխուղեղի կիսագնդերի ֆունկցիոնալ ասիմետրիայի հետ կապված այլ խնդիրների առաջացման մեխանիզմներ։

Քննարկվեցին նաև ուղեղային ասիմետրիայի կամ գլխի դոմինանտ կենտրոնների ոչ լիարժեք ձևավորման հետևանքով ի հայտ եկող խնդիրները։