Համագործակցության է հրավիրում Գյումրու համայնքապետարանը

 Տեղեկացնում ենք, որ Գյումրի համայնքում մեկնարկել է մասնակցային բյուջետավորման գործընթացը, որի շրջանակներում համայնքի բնակիչներն այսուհետ հնարավորություն կունենան ներկայացնել համայնքին առնչվող գաղափարներ ու ծրագրեր, որոնք կդիտարկվեն, կքննարկվեն, իրենց իսկ կողմից քվեարկությամբ կընտրվեն եւ իրականացման հնարավորություն կստանան: Գործընթացի իրականացման նպատակով հատկացվելու է 5 մլն ՀՀ դրամ։ Գաղափարներ կարող եք ներկայացնել նաև դուք: Գործընթացի մանրամասների վերաբերյալ տեղեկատվական հանդիպումը տեղի կունենա ս․թ․ մարտի 22-ին, ժամը 13։15, Շիրակի պետական համալսարանի նիստերի դահլիճում։