Տարեկան ուսանողական գիտաժողով ՀՌՀ-ում

Հայ-Ռուսական համալսարանը 2023 թ.-ի ապրիլի 17-20-ը կազմակերպում է Տարեկան ուսանողական գիտաժողով: Գիտաժողովն անցկացվելու է հետևյալ գիտական ուղղություններով՝

Ֆիզիկամաթեմատիկական և բնական գիտություններ՝

  • մաթեմատիկա,
  • ինֆորմատիկա և տեխնիկական գիտություններ,
  • ֆիզիկատեխնիկական գիտություններ,
  • կենսաբանական և քիմիական գիտություններ։

Սոցիո-հումանիտար գիտություններ՝

  • փիլիսոփայություն, քաղաքագիտական և պատմական գիտություններ,
  • տնտեսական գիտություններ,
  • իրավաբանական գիտություններ,
  • բանասիրական և լեզվաբանական գիտություններ,
  • հոգեբանություն,
  • արևելագիտություն։

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է 2023 թ.-ի փետրվարի 13-ից մարտի 20-ը ՀՌՀ-ի պաշտոնական կայքի (https://rau.am/) հայտերի ներկայացման էլելտրոնային համակարգում լրացնել հայտաձևը՝ https://rau.am/annual_conference_student։

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի մասնակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/) և ՇՊՀ-ի ՈՒԳԸ՝ (sss@shsu.am):

Հոդվածների ներկայացման կարգը
Տեղեկատվական թերթիկ