«Միջազգային գիտական ընթերցումներ 2023» խորագրով գիտաժողով

«Նոր գիտություն» գիտական ​​համագործակցության միջազգային կենտրոնը 2023 թ․-ի փետրվարի 28-ին կազմակերպում է «Միջազգային գիտական ընթերցումներ 2023» խորագրով գիտաժողով, որին կարող են մասնակցել գիտությունների դոկտորներ և թեկնածուներ, կրթական համակարգի բոլոր մակարդակների ուսուցիչներ, ասպիրանտներ և ուսանողներ։

Գիտաժողովի բաժիններ են՝

  1. մանկավարժություն,
  2. հոգեբանություն,
  3. պատմություն,
  4. բանասիրություն,
  5. փիլիսոփայություն,
  6. տնտեսագիտություն,
  7. իրավագիտություն,
  8. սոցիոլոգիա,
  9. քաղաքագիտություն,
  10. ինֆորմատիկա,
  11. երկրաբանություն,
  12. կենսաբանություն,
  13. քիմիա,
  14. ֆիզիկա և մաթեմատիկա,
  15. գյուղատնտեսություն,
  16. բժշկագիտություն,
  17. անասնաբուժություն,
  18. արվեստի պատմություն,
  19. մշակութաբանություն,
  20. ճարտարապետություն,
  21. աստվածաբանություն։

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2023 թ․-ի փետրվարի 28 ‑ը (ներառյալ)  լրացնել առցանց գրանցումը և  ուղարկել հոդվածը հետևյալ էլեկտրոնային հասեցին՝ new@sciencen.org։

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի մասնակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/) և ՇՊՀ-ի ՈՒԳԸ՝ (sss@shsu.am):

Международные научные чтения — 2023