Տեղեկատվական հանդիպում՝ պրակտիկային ընդառաջ

Այսօր Շիրակի պետական համալսարանում կայացավ տեղեկատվական հանդիպում՝ պրակտիկային ընդառաջ։
Բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման համակարգի «Սոցիալական աշխատանք» մասնագիտության 4-րդ կուրսի ուսումնական պրակտիկան ընթանալու է փետրվարի 1-ից-28-ը, իսկ հեռակա ուսուցման 5-րդ կուրսերի մանկավարժական, ուսումնական և արտադրական պրակտիկաները` փետրվարի 1-ից մարտի 7-ը։
Համաձայն ՇՊՀ-ի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով իրականացվող պրակտիկաների կազմակերպման և անցկացման կանոնակարգի՝ ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրակտիկայի պատասխանատու Ինեսսա Շուխյանը ներկայացրեց պրակտիկայի նպատակը, խնդիրները, կազմակերպման և գնահատման կարգը, մեթոդիստի հետ աշխատանքի ու պրակտիկանտի օրագրի լրացման առանձնահատկությունները։
Պրակտիկայի պատասխանատուն ներկայացրեց նաև պրակտիկայի վայրերը և ուսանողների դիմումների համաձայն պրակտիկայի վայրերի փոփոխության, անցկացման և գնահատման վերաբերյալ տեղեկատվություն, պատասխանեց ուսանողների հարցերին։