Հարգանքի տուրք՝ հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին

Հայկական բանակի կազմավորման 31-րդ տարեդարձի օրը Շիրակի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական հանրույթն ու աշխատակիցները հարգանքի տուրք են մատուցել պետականության ստեղծման, բանակաշինության ակունքներում կանգնած և հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։
Համալսարանականները ծաղիկներ են խոնարհել Վազգեն Սարգսյանի կիսանդրու, Անդրանիկ Օզանյանի և Գարեգին Նժդեհի արձանների, Շիրակ գերեզմանատան Ազատամարտիկների պանթեոնի հուշակոթողի առջև։