«Հայկական հետքը Հայրենական Մեծ պատերազմում» միջազգային ուսանողական գիտաժողով

Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի կողմից 2024թ. փետրվարի 27-ին կազմակերպվում է «Հայկական հետքը Հայրենական Մեծ պատերազմում» միջազգային ուսանողական գիտաժողովը, որին կարող են մասնակցել քոլեջների, բակալավրի, մագիստրոսի և հետբուհական կրթական ծրագրերի ուսանողներ:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն:

Գիտաժողովը կանցկացվի առկա և հեռակա ձևաչափերով:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024թ. փետրվարի 19-ը լրացնել մասնակցության հայտը և զեկույցներն ուղարկել erevan.marketing@rea.ru էլ.հասցեին՝ նամակի թեմայում նշելով գիտաժողովի անվանումը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):