ՇՊՀ ուսանողուհին` մրցանակակիր

Շիրակի պետական համալսարանի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Թարգմանչական գործ (անգլերեն-ռուսերեն)» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Էմմա Հովակիմյանը Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում անցկացված «Ռուս ուսանողության օր» միջոցառման շրջանակներում արժանացել է «Տարվա լավագույն ուսանող» մրցանակին։
Հայաստանի տարբեր բուհեր ներկայացնող տասներկու ուսանողներ վկայականներ և հուշանվերներ են ստացել Երևանի Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի, Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի և Հայաստանում Ռուսաստանի բուհերի ուսանողների ասոցիացիայի կողմից՝ բարձր առաջադիմության և նախորդ տարվա ընթացքում իրականացրած սոցիալական ու հասարակական ակտիվ աշխատանքների համար:
 Շնորհավորում ենք մեր սիրելի ուսանողուհուն և մաղթում նորանոր ձեռքբերումներ։