ՇՊՀ-ում անցկացվեց ուսանողների մնացորդային գիտելիքների ստուգում

Փետրվարի 8-ին և 9-ին ՇՊՀ-ում անցկացվեց ուսանողների մնացորդային գիտելիքների ստուգում։

Շիրակի պետական համալսարանում գնահատման համակարգի օբյեկտիվությունը և անաչառությունն ապահովվում է մի շարք գործիքներով, որոնցից մեկն էլ մնացորդային գիտելիքների ստուգումն է։ Մնացորդային գիտելիքն այն նվազագույն պաշարն է, որն ուսանողը պարտավոր է կուտակել՝ ելնելով ծրագրային պահանջներից և իր բնատուր հնարավորություններից: Այն հնարավորություն է տալիս բացահայտել դասախոսի և ուսանողի կողմից առանձնակի ուշադրություն պահանջող ոլորտները։

Համաձայն ««Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ուսանողների մնացորդային գիտելիքների ստուգման ընթացակարգի»` ուսանողների մնացորդային գիտելիքների ստուգումն իրականացվում է Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի համակարգմամբ և վերահսկողությամբ այն կուրսերի մոտ, որոնք դասընթացից գրանցել են 90 միավորից բարձր ընդհանուր առաջադիմություն։

Ստուգումն իրականացվեց գրավոր աշխատանքների միջոցով՝ ծածկագրված տետրերով։

Մնացորդային գիտելիքների ստուգման արդյունքները կհամարվեն բավարար, եթե հարցմանը մասնակից ուսանողները վաստակեն քննաշրջանում ստացած միավորի առնվազն 60%-ը։