«Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ն հրավիրում է բաց մրցույթի

Կանանց իրավունքների տունը սիրով տեղեկացնում է, որ   «Շիրակի երիտասարդության ներգրավում գենդերային դերերին և կարծրատիպերին մարտահրավեր նետելու գործում» ծրագրի շրջանակներում հայտարարում է գրականության և արվեստի բաց մրցույթ 16-30տ․ ցանկացած սեռի երիտասարդների համար։
Մրցույթի մասնակիցները կարող են ներկայացնել պոեզիայի և արվեստի գործեր՝ լուսանկարչության, գեղարվեստական գրականության և ստեղծագործական ոչ գեղարվեստական գրականության միջոցով, որոնք ներկայացնում են գենդերային դերերն ու կարծրատիպերը։

Մրցույթին դիմելու համար պետք է անցնել հետևյալ հղումով՝ shorturl.at/DGOY0։

Դիմելու վերջնաժամկետն է 2023 թվականի հունվարի 16-ը։

Մրցույթի արդյունքները կամփոփվեն երիտասարդական ֆորումի ընթացքում և ժյուրին կընտրի մրցույթի երեք հաղթող մասնակիցներին, ովքեր կստանան մրցանակներ։

*Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 098 97 88 00 հեռախոսահամարին։