«Թվային հմտություններ». անվճար դասընթաց Գյումրիում

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը՝ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո կազմակերպում են «Թվային հմտություններ» դասընթաց:

 

Դասընթացի արդյունքում մասնակիցները կտիրապետեն կառավարման թվային գործքների, MS Օffice փաթեթինGoogle Suite համակարգին և այլն, ինչպես նաև կծանոթանան ելույթներ նախապատրաստելու գործիքակազմին, անհրաժեշտ հմտություններին և այլ գործիքների, որոնք կհեշտացնեն փաստաթղթերի, բազաների, ֆայլերի հետ աշխատանքը, կսովորեն ինչպես ճիշտ և թեմատիկ հետազոտություններ, ուսումնասիրություններ կատարել, կնպաստեն արդյունավետ հաղորդակցման հմտությունների ձևավորմանը, դասապրոցեսի ճիշտ կազմակերպմանը։

 

Նշենք, որ դասընթացն անվճար է:

 

Այս հղմամբ կարող եք ծանոթանալ «Թվային հմտություններ» դասընթացի մանրամասներին, ինչպես նաև, հետաքրքրության դեպքում, գրանցվել։

Դիմելու վերջնաժամկետ՝ հունվարի 18: