«Հայաստանը աշխարհաքաղաքական արդի զարգացումների համատեքստում» խորագրով հանրապետական գիտաժողով

Երևանի «Գլաձոր» Համալսարանի Հակոբ Հակոբյանի անվան միջազգային հարաբերությունների ամբիոնը 2023 թ. մայիսի 30-ին կազմակերպում է «Հայաստանը աշխարհաքաղաքական արդի զարգացումների համատեքստում» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության հիմնադրման       105-րդ ամյակին: Գիտաժողովին կարող են մասնակցել ինչպես ՀՀ բուհերի ուսանողները, ասպիրանտները, այնպես էլ գիտահետազոտական հաստատությունների փորձագետներն ու գիտնականները: Գիտաժողովը հնարավորություն է ընձեռում ակադեմիական լսարանին ներկայացնելու իրենց գիտական հետազոտությունների արդյունքները, կատարելագործելու գիտահետազոտական աշխատանք կատարելու հմտությունները, ինչպես նաև կապեր հաստատելու մասնագիտական տարբեր շրջանակների հետ:

Ըստ թեմատիկ ուղղությունների ձևավորվելու են մասնագիտական  2 բաժանմունքներ՝ ուսանողական և փորձագիտական, որտեղ կարող են ներկայացվել զեկուցումներ ըստ մասնագիտական հետևյալ ոլորտների՝ քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, անվտանգային հետազոտություններ, իրավագիտություն, տնտեսագիտություն, փիլիսոփայություն, արևելագիտություն, պատմագիտություն, սոցիոլոգիա, բանասիրություն և լեզվաբանություն: Ներկայացվող զեկուցումները պետք է համապատասխանեն հանրապետական գիտաժողովի խորագրին և թեմատիկ նեղ ուղղություններին:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2023 թ.-ի ապրիլի 20-ը լրացնել առցանց հայտադիմումը՝ կից ուղարկելով զեկույցի սեղմագիրը (200-300 նիշ) կամ ամբողջական հոդվածը (2000-3000 նիշ): Ստացված դիմում-հայտերն անցնելու են մասնագիտական դիտարկման փուլ: Արդյունքների վերաբերյալ հայտատուները ծանուցվելու են մինչև 2023 թ.-ի ապրիլի 30-ը։

Գիտաժողովի բոլոր մասնակիցներին տրվելու են մասնակցության վկայականներ: Զեկուցված լավագույն նյութերը գրախոսության փուլը հաղթահարելու պարագայում տպագրվելու են Երևանի «Գլաձոր» համալսարանի գիտական հոդվածների ժողովածուում:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի մասնակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/) և ՇՊՀ-ի ՈՒԳԸ՝ (sss@shsu.am):