Հասարակական գիտությունների ֆակուլտետում պարգևատրել են լավագույն ուսանողներին

Տարին ամփոփելով՝ ՇՊՀ-ի հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Օֆելյա Հովհաննիսյանի նախաձեռնությամբ այսօր պարգևատրվեցին ֆակուլտետի լավագույն ուսանողները։

Տարեմուտին ուսանողներին խրախուսելով և ոգևորելով՝ դեկանը շնորհակալագրեր ու գրքեր հանձնեց բակալավրի առկա ուսուցման համակարգի և մագիստրատուրայի բոլոր մասնագիտությունների՝ ամենաբարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին։

Հանդիպմանը ներկա ամբիոնի վարիչները ևս շնորհավորեցին և նորանոր ձեռքբերումներ մաղթեցին ուսանողներին, ովքեր ոգևորվեցին քննաշրջանից առաջ մատուցված հաճելի անակնկալով։