Գավառի պետական համալսարանի 26-րդ գիտաժողով՝ նվիրված համալսարանի հիմնադրման 30-ամյակին
Հրավիրում ենք բուհերի դասախոսներին, ասպիրանտներին, գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող անձանց՝ մասնակցելու Գավառի պետական համալսարանի 26-րդ գիտաժողովին՝ նվիրված համալսարանի հիմնադրման 30-ամյակին։
Հոբելյանական գիտաժողովը կկայանա 2023 թվականի մայիսի 5-ին /մեկնարկը՝ ժամը 11.00-ին/, զուգակցված՝ առկա-առցանց ձևաչափով։
Գիտաժողովն անցկացվելու է՝ ըստ գիտության հետևյալ բնագավառների.
- ֆիզիկամաթեմատիկական գիտություններ,
- քիմիական գիտություններ,
- կենսաբանական գիտություններ,
- տեխնիկական գիտություններ,
- էկոլոգիական գիտություններ,
- գյուղատնտեսական գիտություններ,
- պատմական գիտություններ,
- տնտեսական գիտություններ,
- փիլիսոփայական գիտություններ,
- բանասիրական գիտություններ,
- իրավաբանական գիտություններ,
- մանկավարժական գիտություններ,
- հոգեբանական գիտություններ,
- սոցիոլոգիական և քաղաքական գիտություններ։
- աշխարհագրություն, երկրաբանություն և երկրաբնապահպանություն։
Բանասիրական գիտությունների բաժանմունքում կներկայացվեն ՀՀ գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ՝ 21T-6B038 ծածկագրով ««Սասնա ծռեր» էպոսը և եվրոպական էպիկական ավանդույթը» թեմայով հետազոտական ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները։
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը։
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2023 թվականի ապրիլի 25-ը լրացնել էլեկտրոնային հայտ՝ հետևյալ հղումով. http://gsu.am/hy/electroniapplication/ և զեկուցումներն ուղարկել ԳՊՀ էլեկտրոնային փոստի հասցեներին՝ info@gsu.am, infogsu@mail.ru։
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/, shsu.science@gmail.com):