Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը համալսարանի աշխատակիցների և ուսանողական համակազմի գիտական գործունեության զարգացման, ուսումնական գործընթացում հետազոտական աշխատանքների արդյունքների ներդրման նպատակով հայտարարում է ներբուհական դրամաշնորհի մրցույթ՝ համաձայն ««Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի գիտական գործունեության համար ներբուհական դրամաշնորհի տրամադրման» կարգի:
Հայտերը, պահանջվող փաստաթղթերի հետ միասին, կարող եք ներկայացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն բոլոր աշխատանքային օրերին՝ մինչև 2023թ.-ի փետրվարի 3-ը, ժամը 18:00-ն (միաժամանակ shsu.science@gmail.com էլ. փոստի հասցեին ուղարկելով հայտի և փաստաթղթերի էլ. տարբերակները):

ՇՊՀ-ի Գիտական քաղաքականության,
որակի ապահովման և կառավարման կենտրոն