«Գիտական զարկերակ-2023» միջազգային գիտագործնական մրցույթ

Գիտական համագործակցության միջազգային կենտրոնը 2023 թ․-ի հունվարի 16-ին կազմակերպում է «Գիտական զարկերակ-2023» միջազգային գիտագործնական մրցույթ, որի նպատակն է երիտասարդների ներգրավումը նորարարական գործունեությանը և գիտատեխնիկական ստեղծագործությանը, գիտության ձեռքբերումների և արդյունքների ընդհանրացումն ու տարածումը։ Մրցույթին մասնակցելու համար ընդունվում են 5-ից 12 էջանոց հոդվածներ: Մրցույթի արդյունքների հիման վրա 5 օրվա ընթացքում կտպագրվի հոդվածների ժողովածու, որը տեղադրված է լինելու sciencen.org կայքում։
Մրցույթին հրավիրվում են գիտաշխատողներ, գիտնականներ, գիտաշխատողներ, ուսուցիչներ, ասպիրանտներ, դիմորդներ, ուսանողներ:
Մրցույթի անվանկարգերն են՝
• մանկավարժություն,
• հոգեբանություն,
• պատմություն,
• բանասիրություն,
• փիլիսոփայություն,
• տնտեսագիտություն,
• իրավագիտություն,
• սոցիոլոգիա,
• քաղաքագիտություն,
• ինֆորմատիկա,
• երկրաբանություն,
• կենսաբանություն,
• քիմիա,
• ֆիզիկա և մաթեմատիկա,
• բժշկագիտություն,
• դեղագործություն,
• անասնաբուժություն,
• արվեստի պատմություն,
• մշակութաբանություն,
• ճարտարապետություն,
• աստվածաբանություն։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2023 թ․-ի հունվարի 16-ը լրացնել առցանց հայտը՝ https://sciencen.org/novaja-nauka-konkursy/onlajn-registracija-na-konkurs/, իսկ հոդվածն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ new@sciencen.org։
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի մասնակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/) և ՇՊՀ-ի ՈՒԳԸ՝ (sss@shsu.am):

НАУЧНЫЙ ИМПУЛЬС — 2023