ՇՊՀ-ում բացվեց արվեստի ամբիոնի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը

Շիրակի պետական համալսարանի ճեմասրահում բացվեց «Դեկորատիվ կիրառական արվեստ» մասնագիտության ուսանողների ընթացիկ աշխատանքների ցուցահանդեսը։

Ցուցահանդեսին ուսանողները ներկայացրել են իրենց աշխատանքները զարդերի, գոբելենի և գրաֆիկական աշխատանքների տեսքով։

ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը ողջունեց ուսանողներին և դասախոսներին, գնահատեց նրանց կատարած աշխատանքը և հույս հայտնեց, որ առավել հաճախ նոր ցուցադրություններ կլինեն համալսարանում։

Արվեստի ամբիոնի դասախոսներն էլ շնորհավորեցին ուսանողներին ինքնատիպ աշխատանքներ ներկայացնելու համար, կարևորեցին ցուցահանդեսի կազմակերպման հնարավորությունը համալսարանում, ինչը շնորհալի երիտասարդներին ինքնաներկայանալու և իրենց աշխատանքները ճանաչելի դարձնելու ևս մեկ հարթակ է։

Ցուցահանդեսը առաջիկայում կշարունակվի ներկայացված մնալ Շիրակի պետական համալսարանում։