Քննարկում «Խնամատար ընտանիք» թեմայով

Շիրակի պետական համալսարանի Հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ  «Խնամատար ընտանիք» թեմայով քննարկում անցկացրեց Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Միրա Անտոնյանը։

Մ․ Անտոնյանը էական ավանդ ունի Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի բարելավման,  խնամատար ընտանիքի ինստիտուտի, ինչպես նաև «Սոցիալական աշխատանք»մասնագիտության  զարգացման ու մասնագետների իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներում։

Հանդիպումն անցավ բուռն քննարկման և հարց ու պատասխանի մթնոլորտում։