«Զբոսաշրջությունը որպես տնտեսության ճյուղ․ Զբոսապրանքի արտադրության առանձնահատկությունները»

ՇՊՀ-ի Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի Աշխարհագրության և սերվիսի ամբիոնը կազմակերպել էր գիտական սեմինար՝ «Զբոսաշրջությունը որպես տնտեսության ճյուղ․Զբոսապրանքի արտադրության առանձնահատկությունները» թեմայով․ Բանախոսն էր  ա․գ․թ․դոցենտ Գագիկ Թադևոսյանը։

Վերջինիս խոսքերով զբոսաշրջությունը, որպես տնտեսության զարգացման ռազմավարական ճյուղ, կարող է զարգանալ և զգալի եկամտաբերություն ապահովել միայն այն դեպքում, երբ ոլորտը դիտարկվի որպես բարդ, բազմաչափ համակարգ, զբոսաշրջությանը բնորոշ կազմակերպման կանոններով։

Զբոսապրանքի արտադրությունը նա ներկայացրեց երկու փուլով՝ «Զբոսաշրջային ռեսուրսների հետազոտման» և «Տուրապրանքի արտադրության»։

Զեկույցով հանդես եկան նաև «Սերվիս» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողներ Սոնա Ավետիսյանը և Տաթև Իսրայելյանը։

Քննարկման ավարտին, որպես գործնական աշխատանք, մասնակիցները շրջայց կատարեցին Գյումրի քաղաքում։