«Հայկական Կարիտասը» հայտարարում է հետազոտական աշխատանքի մրցույթ
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի՝ «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրով ացկացվում է հետազոտական աշխատանքի մրցույթ՝ ներառական կրթության ոլորտում, որին կարող են մասնակցել ՇՊՀ-ի ուսանողները:
Մրցույթն անցկացվում է ՇՊՀ-ի 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:
Մրցույթի նպատակն է՝ հետազոտել ոլորտում առկա հիմնախնդիրները: Աշխատանքներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2024թ. նոյեմբերի 29-ը, որից հետո դրանք կուսումնասիրվեն ծրագրային հանձնախմբի կողմից, և երեք լավագույն աշխատանքի հեղինակները կստանան դրամական պարգևներ:
Աշխատանքները պետք է համապատասխանեն ուսանողի՝ բուհում ընդունված հետազոտական աշխատանքի չափորոշիչներին։
Կընտրվեն երեք հաղթողներ, որոնք կստանան. 1-ին տեղ՝ 40 հազար դրամ, 2-րդ տեղ՝ 30 հազար դրամ, 3-րդ տեղ՝ 20 հազար դրամ:
Ակնկալում ենք թեմայով հետաքրքրված ուսանողների ակտիվ մասնակցությունը:
Աշխատանքները պետք է ներկայացնել Գյումրու Տեխնոլոգիական կենտրոն, 3-րդ հարկ, 309 սենյակ, կամ ուղարկել հետևյալ էլելկտրոնային հասցեներին՝ a.hamalbashyan@caritas.am, a.galstyan@caritas.am՝ մինչև 29.11.2024թ.:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 091057209 հեռախոսահամարով: