«Հայկական Կարիտասը» հայտարարում է «Ներառումն իմ աչքերով» խորագրով մրցույթ

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի՝ «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրով անցկացվում է «Ներառումն իմ աչքերով» խորագրով մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել ՇՊՀ-ի  ուսանողները։ Մրցույթը կկայանա նոյեմբերի 5-ին, ՇՊՀ-ում:

Մրցույթն անցկացվում է ՇՊՀ-ի 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:

Մրցույթի ընթացքում ուսանողները պաստառների վրա նկարելու միջոցով կարտացոլեն ներառականության վերաբերյալ սեփական պատկերացումները: Գաղտնի քվեարկության արդյունքում կընտրվեն երեք հաղթողներ, որոնք կստանան. 1-ին տեղ՝ 30 հազար դրամ, 2-րդ տեղ՝ 25 հազար դրամ, 3-րդ տեղ՝ 15 հազար դրամ:

Մրցույթին մասնակցելու համար պետք է գրանցվել հետևյալ հղումով:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 091 057 209 հեռախոսահամարով: