Ամփոփվեցին ամառային դպրոցի աշխատանքները

Այսօր Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ «Ամառային դպրոց ՇՊՀ-ում» ծրագրի եզրափակիչ միջոցառումը։ Ակտիվ մասնակցության համար աշակերտներին շնորհակալագրեր հանձնեց ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը։ Նա ջերմորեն շնորհավորեց մասնակիցներին՝ մաղթելով  նորանոր հաջողություններ ուսումնառության ճանապարհին և վստահություն՝ իրենց ընտրած ուղու նկատմամբ։

Այնուհետև ռեկտորը զրուցեց սաների հետ, լսեց նրանց տպավորություններն ու կարծիքները, նրանք էլ իրենց երախտագիտությունը հայտնեցին ՇՊՀ-ի ռեկտորին և բուհի ողջ անձնակազմին՝ ջերմ ընդունելության և բովանդակալից ծրագրի համար։