Դատախաղ՝ ՇՊՀ-ի Պատմության և իրավագիտության ամբիոնում
Շիրակի պետական համալսարանի Պատմության և իրավագիտության ամբիոնում անցկացվեց ուսուցողական դատախաղ՝ «Իրավագիտություն» մասնագիտության ուսանողների և դասախոսների մասնակցությամբ։ Միջոցառումը նպատակ ուներ զարգացնել ուսանողների իրավական մտածողությունն ու իրավական գիտելիքների կիրառման կարողությունները։
Դատախաղն անցկացվեց հետաքրքիր և դինամիկ մթնոլորտում։ Մասնակիցները հանդես եկան որպես դատախազ, դատապաշտպան, քննիչ և դատավոր՝ ցուցադրելով իրենց պատրաստվածությունն ու մասնագիտական հմտությունները ։
Մրցույթի ավարտին բոլոր մասնակիցներին հանձնվեցին շնորհակալագրեր՝ ակտիվ մասնակցության համար։