ՇՊՀ ուսանողները՝ միջբուհական ծրագրերի մասնակիցներ

Շիրակի պետական համալսարանը շարունակաբար ընդլայնում և ամրապնդում է գործընկերային կապերը` խրախուսելով ուսանողների ներգրավվածությունը միջբուհական և հանրապետական ծրագրերում։
Օրերս Պատմության և իրավագիտության ամբիոնի ուսանողները մասնակցել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անցկացված Ցեղասպանության հանցագործության վերաբերյալ դատախաղ-մրցույթին՝ անցնելով կիսաեզրափակիչ փուլ։
Հաջորդ կարևոր միջոցառումը Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի կողմից կազմակերպված «Ամառային դպրոց» ծրագիրն էր, որն իրականացվել է Իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) աջակցությամբ։ Սյունիքում անցկացված այս ծրագրին մասնակցել են ՀՀ տարբեր բուհերի «Իրավագիտություն» մասնագիտության ուսանողներ։ Դասընթացի շրջանակներում քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության հարցերը, հատկապես՝ քրեաիրավական ասպեկտները, վիրտուալ տիրույթում տվյալների պաշտպանության հիմնախնդիրները։
Ամառային դպրոցի ավարտին մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր։