Ամառային դպրոց ՇՊՀ-ում․ օր 4

Ամառային դպրոցի չորրորդ օրը սաները ճանաչողական այցով Հասարակական գիտությունների ֆակուլտետում էին, որտեղ ֆակուլտետի դեկանի ԺՊ Օֆ․ Հովհաննիսյանը մասնակիցներին ներկայացրեց ֆակուլտետի և ամբիոնների պատմությունը, խոսեց բուհական համակարգում ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտություններով ու կարողություններով օժտված մասնագետներ և հայրենիքին նվիրված մարդ-քաղաքացի ձևավորելու կարևորության մասին։
Այնուհետև աշակերտները հանդիպում-քննարկում ունեցան Հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս Աշոտ Հակոբյանի հետ՝ «Անձնային նշանակությունների և արժեքային կողմնորոշումների ձևավորումը պատանեկան շրջանում» թեմայով։
Օրվա ավարտն այս անգամ ազդարարվեց սպորտային հրաձգության մրցումով, որն անցկացվեց համալսարանի հրաձգարանում՝ Սպորտի և արվեստի ամբիոնի վարիչ Գևորգ Աղանյանի ղեկավարությամբ։