Ամառային դպրոց ՇՊՀ-ում․ օր 3

 

Ամառային դպրոցի 3-րդ օրն սկսվեց ՇՊՀ-ի քոլեջում։ Աշակերտներին դիմավորեց, մասնաշենքին և ուսուցանվող մասնագիտություններին ծանոթացրեց Մինչբուհական կրթության կազմակերպման բաժնի պետ-տնօրենի՝ դաստիարակչական աշխատանքի գծով տեղակալ Աստղիկ Բաղդասարյանը։ Այնուհետև աշակերտներն այցելեցին ՇՊՀ Ռազմական ամբիոն, որտեղ փոխգնդապետ Գ․ Հովհաննիսյանն աշակերտների հետ շրջայց կատարեց մասնաշենքում, ներկայացրեց ամբիոնի պատմությունն ու իրականացվող աշխատանքների հիմնական ուղղությունները։

Հաջորդիվ ճանաչողական էքսկուրսիան էր դեպի Մարմաշեն, որտեղ մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու Շիրակի մարզի հոգևոր ու մշակութային կենտրոններից մեկին՝ Մարմաշենի վանքին և ակտիվ հանգիստ անցկացնել բնության գրկում: